Խորհրդատվական սեմինար «Քիմիա առարկայի գործնական աշխատանքների իրականացումն ըստ նոր ՀՊՉ-ի» լաբորանտների և քիմիայի ուսուցիչների համար

 


Հանրակրթական պետական  չափորոշիչների և ուսումնական ծրագրերի շրջանակներում խիստ կարևորվում են  սովորողների կարողունակությունների ձևավորումն ու զարգացումը, ինչին «Քիմիա» առարկայի բնագավառում կարելի է հասնել  գործնական աշխատանքների իրականացման շնորհիվ։ Հետևաբար, այս առումով խիստ արժևորվում է ուսուցչի գործնական պատրաստվածության մակարդակը։

ԿԶՆԱԿ հիմնադրամը «Ուսուցիչներն ուսուցիչների համար» խորագրով շարունակում է խորհրդատվական սեմինարների շարքը, որն այս անգամ կնվիրվի քիմիայի 7-րդ դասարանի ուսումնական ծրագրում տեղ գտած գործնական աշխատանքների իրականացմանը։  

Սեմինարը  կվարեն  ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի ԲՏՃՄ բնագավառի մասնագետ Կ․Ավետիսյանը և Օհանյան կրթահամալիրի քիմիայի ուսուցիչ Մարինե Գափոյանը։   

Սեմինարը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 27-ին- ժամը 15․30--ին  հեռավար ձևաչափով։    

Հետաքրքրված ուսուցիչները իրենց տվյալները կարող են ուղարկել կցված էլփոստին։ 

էլեկտրոնային փոստ` karine-avetisyan55@rambler.ru։  
 

Սեմինարի պատասխանատու
 և կազմակերպիչ՝    Կարինե Ավետիսյան   
ԿԶՆԱԿ հիմնադրամ 

 

 

Comments