Սիրելի ուսուցիչներ
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի կողմից կազմակերպվող առցանց հանդիպմանը, որին մասնակցելու է կրթության միջազգային փորձագետ, սփյուռքում աշխատող մեր հայրենակից Սեդա Քոչարյանը: Սեմինարի ընթացքում ներկայացվելու են դասի պլանավորման հինգ փուլերը և յուրաքանչյուր փուլին հարմար կիրառվող մեթոդները, որոնք կօգնեն ուսուցիչներին ավելի ճիշտ ու նպատակային կազմելու դասը:
Սեդա Քոչարյանը աշխատել է Մոսկվայի Երիտասարդ Քաղաքագետների դպրոցում որպես միջազգային բակալավրիատ ծրագրի համակարգող, ինչպես նաև Չինաստանի Գուանչժոու քաղաքի միջազգային դպրոցում: Այժմ աշխատում է Գերմանիայի Ուլմի Միջազգային դպրոցում:
,,ԷդուԱրմենիա,, նախաձեռնության համահիմնադիրն է: Ունի մեծ փորձ, որը միշտ մեծ սիրով փոխանցում է հայ ուսուցչին:
Առցանց հանդիպումը տեղի կունենա ս/թ փետրվարի 16-ին, ժամը 16:00-ին:
Մասնակցության համար կարող եք հայտագրվել հետևյալ հղումով՝
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Կրթական նորարարությունների բաժին
Ափսոս հղումն արդեն փակ է, մեծ սիրով կմասնակցեի։
ReplyDelete