Հանդիպում-քննարկում՝ ՆՈՒՀ-երի մանկավարժական համակազմերի հետ

 2024թ. թվականի փետրվարի 19-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների հետ: Հանդիպումը վարում էին հիմնադրամի նախադպրոցական մասնագետներ Աննա Ամիրջանյանը և Անահիտ Վիրաբյանը: 

Քննարկմանը ներկա էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս, «Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի և ադապտատիվ ֆիզիկական կուլտուրայի» ամբիոնի դոցենտ Յուրա Գրիգորյանը, միևնույն ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Սուսաննա Հովեյանը, Երևան քաղաքի և մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մեթոդիստներ և ֆիզհրահանգիչներ։  

Օրակարգում՝   

  • Նախադպրոցական հիմնական ծրագրերի «Ֆիզիկական դաստիարակություն» ծրագրային բաղադրիչի վերաբերյալ դիտարկումների, առաջարկությունների ներկայացում:  
  • Ֆիզկուլտուրայի պարապմունքի պլանավորման ձևաչափի քննարկում: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ֆիզիկական դաստիարակություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների ապահովմանը խոչընդոտող մի շարք դժվարություններ: 

Դասախոսական կազմը և ՆՈՒՀ-երի մանկավարժական համակազմերը ներկայացրեցին իրենց կողմից առաջարկվող պլանավորման տարբերակները՝ շաբաթական և ամսական կտրվածքով:  

Հանդիպման ընթացքում ծավալվեց բուռն և կառուցողական քննարկում:  

ՆԵրկա էր 24 մասնակից: 











 

 

Comments