Ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացում: Մեդիագրագիտություն

 

ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը ամփոփում է «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթաց-վերապատրաստումը:

Ս/թ մարտի 25-ին իրականացվեց վերջին դասընթացը Երևան քաղաքի ուսուցիչների համար: Առանցքում հումանիտար հոսքի մասնագետներն էին: Բանախոսներն էին՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, Մեդիանախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի համակարգող Գեղամ Վարդանյանը:

Առցանց սեմինարի երկրորդ մասում իրենց փորձով կիսվեցին նաև ծրագրի շրջանակում դասեր ու նախագծեր իրականացրած ՀՀ տարբեր մարզերի հումանիտար հոսքի փորձառու ուսուցիչները՝ Անի Վարդանյանը, Արմենուհի Ադամյանը, Ստելլա Մկրտչյանը, Լուսինե Խլղաթյանը, Արմենուհի Մելքոնյանը, Նվարդ Առաքելյանը:

Սեմինարին մասնակցել են հումանիտար հոսքի 123 ուսուցիչներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներից:

Նշենք, որ սեմինարին նախորդել են առցանց անհատական հանդիպումներ սեմինավար ուսուցիչների հետ՝ դասընթաց վարելու հմտությունները զարգացնելու, սահիկները լրամշակելու նպատակով: Հանդիպում-քննարկում է իրականացվել նաև Մեդիանախաձեռնությունների կենտրոնի մասնագետ Գեղամ Վարդանյանի հետ: Իրականացվել է նամակագրության համակարգում հայտագրված և սեմինավար  ուսուցիչների հետ:

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ

Կրթական նորարարությունների բաժին










Comments