Պատմաբանի օր



Մարտի 28-ին պատմաբանի միջազգային օրվան ընթառաջ  ԿԶՆԱԿ հիմնադրամը իրականցրել է պատմաբանի օրվան նվիրված միջոցառումների շարք ՀՀ շուրջ 193 դպրոցում: Մինչ ուսումնական միջավայրում նշված միջոցառումների իրականացումը ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները խորհրդատվական հանդիպումներ են ունեցել պատմություն առարկայի դասավանդողների հետ: Առցանաց տեսակապերի ընթացքում քննարկվել են նախատեսվող նախագծային աշխատանքները, որոնք բարելավել, ապա իրականացվել են դպրոցներում;

Պատմաբանի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել դասավանդողների և սովորողների մոտ: Նման ձևաչափով պատմություն ուսուցանելը կամ մասնագիտական օրվան դաս կազմակերպելը ավելի հետաքրքրիր ու արդյունավետ  դարձնելու համար կիրառվել էին մի շարք մեթոդներ՝

1. Դաս-վիկտորինա

2. Դաս հետազոտություն

3. Դաս-սցենար

4. Դաս-տեսլական

5. Դերային խաղ

6. Ուսումանական նախագիծ

7. ՀՀ-ում բնակավող ազգային փոքրամասնություններ. պատմական դեպքեր, իրադարձություններ

Պատնաբանի օրվան նվիրված նախագծերի շարքը իրականացվել է  հետաքրքիր և ստեղծագործական միջավայրում: Մասնակիցները թվով շուրջ 200 էին, սակայն այս թիվը դեռևս վերջանական չի: Ընտրված թեմաները բազմաթիվ էին և տարաբնույթ: Ձևաչափով պայմանավորված՝ պատմության թեմաների ընտրությունը բազմաշերտ էր, ներառելով պատմական գրեթե բոլոր ժամանակաշրջանները:

Ողջունելի է այն հանագմանաքը, որ դասավանդողները փորձել էին պատմություն առարկան ուսուցման մեթոդներով  հնարավորինս կապել արդի ժամանակների հետ: Պատմությունը այս կերպ ավելի առրակայական և մատչելի դարձնելու   մեթոդը հաջողությամբ իրականացվել է, որի մասին վկայում են մասնակիցների հետաքրրքվածությունը և մասնակցության ցուցանիշները: Ի տարբերություն նախորդ տարվա այս տարի մասնակցության ցուցանիշը կրկնապատկվել է:

Հետզոտություների բաժնի մասնագետ՝ Գառնիկ Սահակյան

 Կրթական նորարությունների բաժնի պետ՝ Սիրինե Կոսյան 





















                             


Comments