Մշտադիտարկումներ Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հանրակրթական դպրոցներում

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետները 2024 թ փետրվարի 12-29-ը մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հանրակրթական դպրոցներում։ Մշտադիտարկումներն իրականացվել են 2023թ ատեստավորված և 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում դասավանդող 216 ուսուցիչների մոտ՝ «Թիչ» ձևափոխված գործիքով դասալսումների ձևով։

Մշտադիտարկման նպատակն էր հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման արդյունավետության և ուսուցիչների մասնագիտական կարիքների գնահատումը։

Բաժնի մասնագետները դիտարկել են նաև տնօրենների և տնօրենի տեղակալների աշխատանքը՝ 2023-2024 ուստարում ատեստավորված ուսուցիչների մոտ կատարած դասալսումների և մեթոդամանկավարժական աջակցության տրամադրման ուսումնասիրության ու գնահատման նպատակով։

Մշտադիտարկումներ իրականացվել են Էրեբունի վարչական շրջանի հհ 34, 194, 68, 64, 123, 35, 6, 17, 45 հիմնական, հ 101 միջնակարգ, հ 119 ավագ և Կենտրոն վարչական շրջանի հհ 4, 7, 8, 19, 1, 2, 80, 53, 67, 55 հիմնական դպրոցներում (թվով՝ 21)։

Առաջիկա շաբաթվա ընթացքում մշտադիտարկումները կշարունակվեն Կենտրոն վարչական շրջանի մյուս դպրոցներում։

 

                                                                                  Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների

արդյունավետության գնահատման բաժին






























Comments