«Իմ կյանքը համայնքում 5» աշակերտների փոխանակման ծրագրի ընթացքի մասին


Գեղարքունիք գյուղի դպրոց այցելած տասնմեկերորդցիները մասնակցել են «Երկրաչափություն» առարկայից «Շարժում» թեմայի ուսուցմանը, ապա կարողացել են այդ թեման կապել ազգային խաղերից մեկի` հոլի հետ: Դասերից հետո այցելել են «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն, համայնքի տեսարժան վայրեր: 

 

Բաղրամյանի դպրոցի աշակերտների համար կազմակերպել են էքսկուրսիա՝ դեպի Արմավիրի մարզի բոլոր հիմնական տեսարժան վայրեր: 

 

Եղվարդի ավագ դպրոց ժամանած երեխաներն իրենց նոր դասընկերների և ուսուցիչների հետ եղել են Ծաղկաձորում, Գառնիում, Գեղարդում 

Արզափի դպրոցի աշակերտները ապրիլի 24-ին ծաղիկներ են խոնարհել գյուղի հուշարձանին, այցելել են Սուրբ Վարդան մատուռ, ապա՝ գյուղի ամենատարեց Ռոզա տատիկին, ստացել նրա օրհնանքը և բարի խորհուրդները։ 

 

Աշտարակի Վ.Պետրոսյանի դպրոցի աշակերտներն գնացել են Աշտարակի Կոմիտասի անվան քաղաքային այգի, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին, ապա եղել են Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում, ստացել քահանայի օրհնությունը և մասնակցել են հոգևոր զրույցի, լսել ուսանելի և բովանդակալից պատմություններ։  

Եղեգնավանի միջնակարգ դպրոցի աշակերտները այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Արարատ քաղաք՝ Սպարապետի անվան հրապարակ 

Տավուշի մարզի Կայանի դպրոցի աշակերտները ծաղիկներ են խոնարհել ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա այցելել են Իջևանի երկրագիտական թանգարան, ծանոթացել Իջևանի պատմության ու աշխարհագրության վերաբերյալ հետաքրքիր նյութերի։ 

Վայոց Ձորի մարզի Վերնաշենի դպրոցի աշակերտները ապրիլի 24֊ին քայլերթ են կազմակերպել դեպի Սպիտակավոր վանական համալիր, որտեղ հիշաըակել են 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը:  





 

Comments