«Իմ կյանքը համայնքում 5» աշակերտների փոխանակման ծրագրի ընթացքի մասին

  

Ապրիլի 21-ին մեկնարկել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Իմ կյանքը համայնքում աշակերտների փոխանակման ծրագիրը։ 

Ծրագրին մասնկցող բոլոր դպրոցները սիրով և ջերմությամբ են ընդունել դպրոց եկած աշակերտներին, նրանց ծնողներին և մանկավարժներին: Նրանց դիմավորել են աղ ու հացով, ծաղիկներով, ծանոթացրել են դպրոցին: Ուսումնական գործընթացից բացի բոլոր մասնակից դպրոցները պլանավորել են անցկացնել նաև ճանաչողական էքսկուրսիաներ: 

Շատ դպրոցներ ծրագրին մասնակցում են արդեն 5-րդ անգամ: 

Այս անգամ Նոր Հաճնի ավագ դպրոցը համագործակցում է Տավուշի մարզի Աչաջուր  գյուղի միջնակարգ դպրոցի հետ։Դպրոցը հյուրընկալել է 10- րդ դասարանի սովորողներին: Ի նշան բարեկամության, դպրոցում կազմակերպել են ծառատունկ 

Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ  դպրոցը հյուրընկալել է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներն՝ նրանց դիմավորել են որպես թանկագին հյուրերի: 

Հետաքրքիր առաջարկ է արել Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի տնօրենը. ապրիլի 25-ին նա հրավիրում է Թեղենիսի լանջին կենդանի նվագակգությամբ շուրջպար բռնելու՝ ի պատիվ իրենց դպրոց եկած աշակերտների: Ի դեպ, դպրոցի տնօրենը հրավիրում է նաև ծրագրին մասնակից մյուս դպրոցների աշակերտներին և մանկավարժներին ևս: 

Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոցը կրթաճանաչողական էքսկուրսիա է կազմակերպել դեպի Մակարավանք, հյուրերին մանրամասն ծանոթացրել են վանքի պատմությանը։  

Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցը հյուրընկած երեխաների համար կազմակերպել է էքսկուրսիա դեպի Գեղարդ և Գառնի: 

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը ծրագրին մասնակցում է 5-րդ անգամ, դպրոցի տնօրենն իր հայրենասիրությամբ վարակել է մասնակից շատ դպրոցների, պարոն Տաշչյանը սիրով ընդունում է տարբեր մարզերից եկած աշակերտներին և իրենց սովորողներին էլ ուղարկում է սահմանամերձ Տաթև, Խոտ համայնքներ: Այս դպրոցից 19 աշակերտ մեկնել է  8 մարզերի 11 դպրոցներ, իսկ ընդունել են 5 մարզերի 6 դպրոցներից 13 աշակերտ։  


 

 









 

 

 

Comments