«Իմ կյանքը համայնքում 5» աշակերտների փոխանակման ծրագրի ընթացքի մասին

 

Քանաքեռավանի դպրոցի աշակերտները շրջել են համայնքով, եղել են մանկապարտեզում, համայնքապետարանում, առողջության առաջնային պահպանման կենտրոնում, արվեստի դպրոցում, կուլտուրայի տանը, Հայփոստում, համայնքային գրադարանում: 

Արտաշատի թիվ 3 դպրոցի աշակերտները մասնակցել են հայրենաճանաչության յուրօրինակ դասի՝ այցելելով <<Մայրաքաղաք Դվին>> պատմամշակութային արգելոց: 

Նոր Երզնկայի դպրոցի աշակերտները հագեցած ժամանց են ունեցել հյուրընկալող ընտանիքների հետ. նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ, Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների պուրակ: 

Աբովյանի թիվ 2 դպրոցի ծրագրին մասնակցող աշակերտների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել մտամարտ՝ «Պատմություն» առարկայից: Այնուհետև աշակերտները մասնակցել են «Անգլերեն» առարկայից նախագծային աշխատանքի ներկայացմանը, ապա փորձարկել են աշակերտների կողմից ստեղծված ուսումնական խաղը: Օրը շարունակվել է Առինջի վարպետ Լևոնի գետնափոր-քարանձավում: 

Գյումրիի թիվ 41 դպրոցի աշակերտներն այցելել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, եղել են Twinz Eyewear փայտե ակնոցների արտադրամաս - խանութում, Գյումրու Մտորումների թատրոնում,, Դեժավյու խանութ- թանգարանում, Գյումրվա ամենահին վարսավիրանոցում, ապա ֆայտոնով զբոսնել են Վարդանանց հրապարակում: 











Comments