Աշխատանքային այց Վայոց ձորի մարզ


ՀՊՉ-ի ներդրման գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով ս/թ ապրիլի 16-ին  ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների կողմից աշխատանքային այց է իրականացվել Վայոց ձորի մարզ: Աշխատանքային այցի ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները թեստային աշխատանքներ են իրականացրել Եղեգնաձորի հ.1, Եղեգնաձորի հ.2, Արենի, Գետափ, Մալիշկայի հ.1, Ելփինի  դպրոցներում: Ամփոփիչ գրավոր աշխատանքներ տրվեցին 5-րդ և 7-րդ դասարաններում՝ թեսատային ձևաչափով: Աշխատանքների ընթացքն անցավ անխոչընդոտ, որոնց մասնակցում էին տվյալ դպրոցի սովորողները, դասավանդողները, տնօրենի տեղակալները և տնօրենը:  

Գրավոր աշխատանքներից բացի, իրականացվեցին դասալսումներ: Դասալասումների արդյունքները քննարկվեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի Գնահատման բաժնի աշխատակիցների հետ, որոնք էլ իրենց խորհուրդներն ու դիտարկումները արեցին ուսումնական գործընթացների վերաբերյալ:


Կրթական հետազոտությունների բաժին









 

 

Comments