«Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» հանրապետական նախագծի ամփոփմանն ընդառաջ

 



Մոլորակի օրվան նվիրված «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո անցկացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը»  հանրապետական նախագծին մասնակցել են 170 դպրոցներ Երևանից ու ՀՀ մարզերից՝  ներկայացնելով նախագծային աշխատանքներ, սոցիալական հոլովակներ, խաղեր, պաստառներ: 

Նախագիծը մեկնարկել է 2024 թ․ փետրվարին, որին հաջորդել են խորհրդատվական սեմինարներ և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների համար՝ ծանոթացնելով նախագծային աշխատանքներ իրականացնելու կանոններին ու սոցիալական հոլովակներ պատրաստելու հմտություններին:

Նախագծի առաջին փուլը՝ նվիրված Երկիր մոլորակի օրվան, իրականացվել է դպրոցներում, ընտրվել են տարբեր անվանակարգերում ներկայացված լավագույն աշխատանքները (նկար կամ պաստառ, սոցիալական հոլովակ, սաիկաշար, խաղ) և կցվել նախագծի մասնակցության հայտին՝ ամփոփիչ միջոցառմանը մասնակցելու համար: 

Այժմ բոլոր աշխատանքները վերանայման փուլում են, որից հետո ամենահաջողած աշխատանքների հեղինակները կմասնակցեն մայիս ամսին կայանալիք ամփոփիչ միջոցառմանը:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամ

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին







Comments