Մշտադիտարկումներ Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում


Ապրիլ ամսին  ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետներ Աննա Ամիրջանյանի և Անահիտ Վիրաբյանի  կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ Երևան քաղաքի ներքոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ 

  • «Երևանի թիվ 69 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ. 

  • «Երևանի թիվ 114 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ. 

  • «Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ 

  Մշտադիտարկումների նպատակն էր՝ տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել դժվարությունները և տրամադրել մասնագիտական աջակցություն։    

Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են կանոնակարգային տարբեր պահեր՝ առավոտյան ընդունելություն, խաղեր, զբոսանք, պարապմունքներ և այլն։ 

Իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տրամադրվել անհատական խորհրդատվություն և կազմակերպվել են սեմինարներ մանկավարժական համակազմերի համար։ 

                                                           Հանրակրթության պետական չափորոշչի և  

ուսումնական ծրագրերի բաժին 









Comments