Հանդիպում արձակագիր Արմեն (Օհանյան) Հայաստանցու հետ


Ս․թ․ ապրիլի 22-ին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի փորձագետներ Նաիրա Ղումաշյանն ու Աստղիկ Բալայանը հանդիպեցին արձակագիր Արմեն (Օհանյան) Հայաստանցու հետ։   Արմեն Հայաստանցին ներկայացրեց «Ունոն, Բենոն և ազատության թևերը» նկարազարդ հեքիաթ-գրքույկը, որը հասցեագրված է կրտսեր դպրոցական տարիքի սովորողներին ու նպատակ ունի երեխաների մոտ զարգացնելու ազատության գաղափարը՝ իր բազմաշերտ ընկալումներով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հանրակրթության տարրական աստիճանում գրքույկի կիրառման մեթոդաբանության մշակմանը վերաբերող հարցեր։

 




 


Comments