ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՍՈՑԱՑՎԱԾ 2 ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ. «ԵՐԲ ՁԱՅՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՊԱՏԿԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ասոցացված դպրոցների 70-ամյակին ընդառաջ 2023թ. դեկտեմբերին հանդես էր եկել հետաքրքիր նախաձեռնությամբ՝ առաջարկելով մասնակցել միջազգային դպրոցական մրցույթի՝  «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» խորագրով։ Ասոցացված դպրոցների սովորողները պետք է փոքրիկ ֆիլմ նկարահանեին ըստ ներկայացված պայմանների, որը բավականին սահմանափակ էր, ինչ-որ տեղ՝ խրթին: 

Մրցույթին մասնակցել էին 32 երկրների դպրոցներ՝ ներկայացնելով 210 տեսանյութ: Հայաստանյան դպրոցներից մասնակցել էին 12-ը: 

Մրցույթի կարճ ցուցակում ընդգրկվել էր ընդամենը 20 ֆիլմ, որոնցից 2-ը՝ Հայաստանից.  Գավառի ավագ դպրոց՝ «Խաղաղություն» և  Երևանի թիվ  105 ավագ դպրոց՝ «Լույս», որոնք արժանացել են հատուկ մրցանակի (ֆիլմերը՝ ստորև): 

Այս 20 ֆիլմերը մայիսի 16-ին ցուցադրվելու են Կաննի կինոփառատոնի ժամանակ (այդ թվում՝ մեր աշակերտներինը): 

Նարինե Մնացականյան 




 

 

Comments