Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Հետազոտությունների բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Երկու թափուր տեղ)
1․Հետազոտությունների բաժնի մասնագետի պաշտոնային պարտականույթնները՝
Բաժնի մասնագետը մշակում է նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության
- չափորոշիչների ներդրման արդյունավետության գնահատման, ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության, սովորողների գիտելիքների գնահատման գործընթացների արդյունավետության գնահատման նպատակով հետազոտությունների մեթոդաբանությունը, իրականացման աշխատակարգը և կատարում հետազոտության վերլուծությունը,
- մանկավարժական աշխատողների կարիքների գնահատման հարցաթերթիկները և վերլուծում դրանց արդյունքները,
- միջազգային ստուգատեսների և սովորողների կրթության որակի այլ ցուցանիշների վերլուծության մեթոդաբանությունը, կատարում հետազոտության վերլուծությունը և համապատասխան առաջարկների մշակումը,
- նախարարության առաջարկած թեմաներով մեթոդաբանությունը, իրականացման աշխատակարգը և կատարում հետազոտության վերլուծությունը․
- ներկայացնում է առաջարկություն մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու մասին և համակարգում է բաժնի փորձագետների աշխատանքը:
- Բաժնի մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
- բաժնի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» օրենքները, հանրակրթության պետական չափորոշիչը։
- բաժնի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա մշակել և ուղղորդել հիմնադրամի ռազմավարական և մարտավարական ծրագրերով իրականցվող հետազոտությունները։
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
1) Բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
2) Վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժության ոլորտում իրականացվող կրթական ծրագրերի հետազոտական աշխատանքի փորձ:
2) Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)․
3) Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 07.05.2024 – 16.05.2024 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 240,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
3․ Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.05.2024 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. մայիսի 21-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment