«Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով:

Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը:

Համաժողովը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում հունիսի 1-ին՝ ժամը 10:00 (Երևան, Ալ. Մանուկյան 13):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/QGnK78nWPzg8Tx5L7Օրակարգը կցվում է:

Comments