Դասընթաց «Ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացումը տարրական դասարաններում» թեմայով

                                  

Մայիսի 8-ին և 14-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետներ Ռուզան Կոստանյանի և Լիանա Զոհրաբյանի կողմից անցկացվեցին «Ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացումը տարրական դասարաններում» թեմայով վերապատրաստման դասընթաց:  Դասընթացին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի դպրոցների  թվով 80  ուսուցիչներ։ Դասընթացին  ներկայացվեց  ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների բնութագրիչները, բնութագրիչների չափելիությունն ապահովող բաղադրիչները, դրանց միջոցով սովորողի ինքնուրույն սովորելու հմտությունների դիտարկումը,  սովորողի ինքնուրույնության խթանման համար ուսուցչի անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը անհրաժեշտ մեթոդական վարժությունների կիրառումը։ Դասընթացը  հագեցած էր գործնական աշխատանքներով, քննարկումներով և հետաքրքրաշարժ վարժություններով։ 


Հանրակրթության պետական չափորոշչի

և ուսումնական ծրագրերի բաժին








 

Comments