Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)

Իրավաբանի  պաշտոնային պարտականույթնները՝ 

1) կազմակերպում և ապահովում է հիմնադրամ ներկայացված դիմումների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը.

2) ապահովում է կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակման, միջպետական համագործակցության ծրագրերի մշակման և դրանց իրականացման կազմակերպման  աշխատանքները.

3) ապահովում է  կրթության և գիտության ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ խորհրդատվության  տրամադրումը.

4) ապահովում է տարբեր դատական ատյաններում հիմնադրամի ներկայացուցչությունը, իրականացնում է հիմնադրամի շահերի պաշտպանությունը.

5) ապահովում է  վարչական վարույթների  իրականացման աշխատանքները.

6) ապահովում է  հիմնադրամի անունից, համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման աշխատանքները.

7) ապահովում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքների կազմակերպումը.

8) ապահովում է կրթության և գիտության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակումը ու քննարկումը.

9) ապահովում է հիմնադրամի առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստաման գործընթացը, ինչպես նաև մշակում է դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.

10) ապահովում է քաղաքացիների դիմումներին պատասխանելու գործընթացը։

3․ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  նաև պահանջվում է՝

  • «Իրավունք» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն։

  • Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։
  • Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․
  • Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:


  • Դիմումների ընդունման ժամկետն է` 13.05.2024 – 21.05.2024 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝  275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է, 

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.05.2024 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 27-ին`  ժամը 10:00-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:





Comments