Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)

Հաշվապահի  պաշտոնային պարտականույթնները՝ 

  • Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ «ՀԾ» համակարգչային ծրագրով.
  • Ստացված դրամաշնորհային միջոցների համար առանձնացված հաշվառման վարում` դրամաշնորհատուների կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան.
  • Բյուջեներում ամենօրյա կատարված ծախսերի հաշվառում և գրանցումների կատարում.
  • Մշտական ներգրավվածություն տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի, լիազոր մարմնի կողմից անցկացվող մոնիթորինգի, դրամաշնորհատուների կողմից անցկացվող ներքին աուդիտի, պետական մարմինների (ներառյալ, բայց չսահմանափակվելով հարկային մարմինների) կողմից անցկացվող ստուգումների աշխատանքներին` փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրման, քննարկումներին մասնակցելու, հարցադրումներին պատասխանելու մասով.
  • Աշխատավարձի հաշվարկների իրականացում և վճարում․
  • Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում․
  • Ստացված ծառայությունների ձեռք բերված հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում.
  • Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղաշարժի գրանցում.
  • Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում.
  • Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում և առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության կազմում.
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.
  • Գլխավոր հաշվապահի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  նաև պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, տեխնիկական կամ ֆինանսական ոլորտներում։
  • Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ իմացություն պարտադիր է)։
  • Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
  • Առնվզն 3 տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ։
  • Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

  • Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 13.05.2024 – 21.05.2024 թթ.:

Աշխատավարձի չափը՝  220,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

  Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

  Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  21.05.2024 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 27-ին`  ժամը 10:00-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:





Comments