«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը արտադպրոցական կրթության բովանդակության մշակման, արտադպրոցական ծրագրերի փորձաքննության, արտադպրոցական ոլորտում փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով, հայտարարում է մրցույթ հետյալ ուղղություններով

1․Փորձագիտական աշխատանքի ուղղությունները.

  • Գեղագիտական դաստիարակություն, 
  • Գեղարվեստական դաստիարակություն,
  • Երաժշտարվեստ, 
  • Պարարվեստ, 
  • Թատերարվեստ, 
  • Կիրառական արվեստ,
  • Տեխնիկական կրթություն,
  • Զբոսաշրջային և տուրիստակուն։

Փորձագետը պետք է ՝   

  • Ներկայացնի է արտադպրոցական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ  փորձագիտական կարծիք՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման  կարգը  հաստատելու մասին թիվ 144-Ն հրամանով հաստատված  կարգը։ 
  • Տրամադրի արտադպրոցական ծրագրին վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։

2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է՝

Բարձրագույն կամ միջին մասնագիտական  կրթություն և տվյալ ուղղությամբ առնվազն  3 տարվա ընդհանուր ստաժ՝  վերջին 5 տարվա ընթացքում։

-Դիմումների ընդունման ժամկետն է` 04.07.2024 – 13.07.2024 թթ.:

3․ Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝

1․Հանձնաժողովի անունով գրավոր դիմում (դիմումի ձևը տես՝ ստորև),

2․ Կրթությունը հավաստող փոստաթուղթ,

3․Գիտական աստիճանը հավաստող փոստաթուղթ (առկայության դեպքում),

4․ Ինքնակենսագրություն (CV),

5․ Փորձագիտական գործունեության ուղղությանը վերաբերող հրապարակած աշխատանքների ցանկ (առկայության դեպքում),

6․ Տարբեր ծրագրերի մասնակցության հավաստագրերի պատճեններ: 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝  hr@kznak.am և armin-barseghyan@yandex.com էլ. փոստերին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13․07.2024թ.: 

Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, ս/թ. հուլիսի  17-ին`  ժամը ժամը 10:00-ից հեռավար եղանակով։ Մրցույթին դիմած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղում/։ 

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով,       աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:







«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի

Մրցութային հանձնաժողովին

________________________________ -ից

 դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

___________________________________

(դիմողի բնակության վայրը)

___________________________________

(դիմողի հեռ. աշխատանքային, բնակ., բջջ. էլեկտրոնային փոստ)

___________________________________

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծնված` _______________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

ԴԻՄՈՒՄ

 Ծանոթանալով ԿԶՆԱԿ-ի փորձագետների շտեմարան ստեղծելու մասին տրված հայտարարությանը և անցկացման կարգին՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից (նշել ուղղությունը)։

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

 


«․․․․․․․․․․․»․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․2024․թ․        







Comments