Սույն թվականի մայիսի 29-ից ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մեկնարկեց «Նախադպրոցական ուսումնական հաստատության մենթորների հավակնորդների վերապատրաստում» ծրագիրը։
Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին նախադպրոցական կրթության ոլորտում կատարված բովանդակային փոփոխությունները, չափորոշչային և ծրագրային առանցքային շեշտադրումները:
Ծրագրի ավարտին 87 մասնակցից ընտրվեց 63 մենթոր: Սույն թվականի հուլիսի 01-ից մենթորների կողմից մեկնարկեց 352 նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացը: Այս ՆՈՒՀ-երում 2024-2025 ուստարվանից ներդրվելու են Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը և դրա հիման վրա մշակված ծրագրերը:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում են տվյալ ՆՈՒՀ-երի տնօրենները, մեթոդիստները, դաստիարակները, երաժշտության դաստիարակները, ֆիզհրահանգիչները:
Ձևավորվել է մանկավարժական աշխատողների 110 խումբ: Վերապատրաստումներն իրականացվում են հեռավար ձևաչափով: Դասընթացի ավարտը նախատեսվում է օգոստոսի 6-ին:
Comments
Post a Comment