Մրցույթ՝ ԿԶՆԱԿ հիմնադրամում արտադպրոցական կրթության ոլորտում փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով


1․«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը արտադպրոցական կրթության բովանդակության մշակման, արտադպրոցական ծրագրերի փորձաքննության, արտադպրոցական ոլորտում փորձագետների շտեմարան ստեղծելունպատակով հայտարարում է մրցույթ հետևյալ ուղղություններով.

1․ գեղագիտական դաստիարակություն.
2․ երաժշտարվեստ.
3․ պարարվեստ.
4․ թատերարվեստ.
5․ կիրառական արվեստ.
6․տեխնիկական կրթություն.
7․ զբոսաշրջային և տուրիստական կրթություն։


2․ Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն և տվյալ ուղղությամբ առնվազն 3 տարվա ընդհանուր ստաժ՝ վերջին 5 տարվա նթացքում։

 Փորձագետը՝ 

1․ Տրամադրելու է արտադպրոցական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ փորձագիտական կարծիք՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին թիվ 144-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները։
2․ Տրամադրելու մանկապատանեկան ստեղծագործական, մարզամշակութային և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում իրականացվող արտադպրոցական ծրագրին վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։

Դիմումների ընդունման ժամկետն է` 30.07.2024 – 08.08.2024 թթ.:

3․Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝
1․ հանձնաժողովի անունով գրավոր դիմում (դիմումի ձևը տես՝ ստորև).
2․ բարձրագույն կրթությունը հավաստող փոստաթուղթ.
 3․գիտական աստիճանը հավաստող փոստաթուղթ (առկայության դեպքում).
 4․ ինքնակենսագրություն (CV).
 5․ փորձագիտական գործունեության առարկային վերաբերող հրապարակած աշխատանքների ցանկ.
6․ տարբեր ծրագրերի մասնակցության հավաստագրերի պատճեններ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝  hr@kznak.am, միաժամանակ armin-barseghyan@yandex.com էլ. փոստերին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ առանց ժամային սահմանափակման:

Մրցույթն անցկացվում է հարցազրույցի ձևաչափով, ս/թ. օգոստոսի 12-ից` ժամը ժամը 10։00-ից՝ հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլն անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  (010) 599 619 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:












«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի 

Մրցութային հանձնաժողովին 

________________________________ -ից 

 դիմողի անունը, հայրանունը, ազգանունը 

___________________________________ 

(դիմողի բնակության վայրը) 

___________________________________ 

(դիմողի հեռ. աշխատանքային, բնակ., բջջ. էլեկտրոնային փոստ) 

___________________________________ 

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել 

  

Ծնված` _______________________________ 

օրը, ամիսը, տարին, վայրը 

ԴԻՄՈՒՄ 

 Ծանոթանալով ԿԶՆԱԿ-ի փորձագետների շտեմարան ստեղծելու մասին տրված հայտարարությանը և անցկացման կարգին՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից (նշել ուղղությունը)։ 

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը: 

  

 

«․․․․․․․․․․․»․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․2024թ         



 







Comments