«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը փորձագետների շտեմարանում ընդգրկված մասնագետների համար հայտարարում է «ՀՊՉ ուսումնական բնագավառների և առարկաների ուսումնամեթոդական նյութերի փորձաքննություն իրականացնող» փորձագետի մրցույթ
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը փորձագետների շտեմարանում ընդգրկված մասնագետների համար հայտարարում է «ՀՊՉ ուսումնական բնագավառների և առարկաների ուսումնամեթոդական նյութերի փորձաքննություն իրականացնող» փորձագետի մրցույթ հետևյալ ուղղություններով`
Հայոց լեզու և գրականություն բնագավառ
Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաները
Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն) բնագավառ
Ֆիզիկա առարկա
Աշխարհագրություն առարկա
Հասարակություն և հասարակագիտական առարկաներ բնագավառ
Կենսաբանություն առարկա
Տեխնոլոգիա առարկա
Կերպարվեստ առարկա
Շախմատ առարկա
ԹԳՀԳ առարկա
Հայրենագիտություն բնագավառ
Ես և շրջակա աշխարհը առարկա
Բնություն առարկա
Բնագիտություն առարկա
Երաժշտություն առարկա
Ֆիզկուլտուրա առարկա
ՆԶՊ առարկա
Դասվար կամ սկզբնական կրթության ոլորտ
Փորձագետը պետք է իմանա՝
Հանրակրթության պետական չափորոշիչը
Առարկայական չափորոշիչը ու ծրագիրը
«Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգ»-ը (24․ 02․ 2023, Ն-09 հրաման)
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգ»-ը (15․ 02․ 2023, Ն-08 հրաման)։
Դիմումների ընդունման ժամկետն է` 08․07.2024 – 12.07.2024 թթ.:
Վարձատրությունը սահմանվում է՝ 1 էջի արժեքը 626,25․ ՀՀ դրամ (վեց հարյուր քսանվեց դրամ, քսանհինգ լումա), որն իր մեջ ներառում է հարկերը և այլ պարտադիր վճարները:
Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։
3․ Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝
1․Հանձնաժողովի անունով գրավոր դիմում։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ lusine.stepanyan@emis.am էլ․փոստին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12․07.2024թ.:
Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, ս/թ. հուլիսի 16-ին` ժամը 1000-ից հեռավար եղանակով։ Մրցույթին դիմած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղում/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment