Սույն թվականի հուլիսի 9-ին, ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվեց հանդիպում-քննարկում Նախադպրոցական կրթական ծառայություն մատուցող հաստատությունների տնօրենների հետ։
Հանդիպմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, ԿԳՄՍՆ Հանրակրթության և արտադպրոցական քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի նախադպրոցական մասնագետներ Աննա Ամիրջանյանը և Անահիտ Վիրաբյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկաներ» ամբիոնի դասախոսներ Ալլա Դալլաքյանը և Իրինա Պոնոմարենկոն, նախադպրոցական ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն է՝ աջակցել նախադպրոցական ծառայություն մատուցող հաստատությունների տնօրեններին լավարկելու իրենց կրթական ծրագրերը, որից հետո կարող են մեկնարկել լիցենզավորման գործընթացը։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում և ավարտվեց հարց ու պատասխանով։
Comments
Post a Comment