«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը փորձագետների շտեմարանում ընդգրկված մասնագետների համար հայտարարում է Նախադպրոցական այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների կրթական ծրագրերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի փորձաքննության մրցույթ
Փորձագետը պետք է ունենա՝ բարձրագույն մանկավարժական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
Փորձագետը պետք է իմանա՝
Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը։
Նախադպրոցական կրթական համալիր և հիմնական ծրագրերը։
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ փորձարարական), լրացուցիչ կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունների ծրագրերը հաստատելու և դրանց տևողությունը սահմանելու մասին» «09» դեկտեմբերի 2022 թ. N 81-Ն հրամանը.
«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգերը սահմանելու մասին» ՀՀ ԿԳՄՍՆ հրամանը («02» մարտի 2023 թ. N 16-Ն).
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգ»-ը (ՀՀ ԿԳՄՍ նախարարի «15» փետրվարի 2023, 08-Ն հրաման).
Փորձագետը պետք է տիրապետի՝
Մանկավարժության տեսության, մանկան հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի հիմունքներին և նախադպրոցական դաստիարակություն մեթոդիկաներին։
Դիմումների ընդունման ժամկետն է` 09.07.2024 – 15.07.2024 թթ.:
Վարձատրությունը սահմանվում է՝ 1 էջի արժեքը 626,25 ՀՀ դրամ (վեց հարյուր քսանվեց դրամ, քսանհինգ լումա), որն իր մեջ ներառում է հարկերը և այլ պարտադիր վճարները:
Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։
3․ Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝
Հանձնաժողովի անունով գրավոր դիմում։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ lusine.stepanyan@emis.am -էլ․փոստին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15․07.2024թ.:
Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, ս/թ. հուլիսի 18-ին` ժամը 1000-ից հեռավար եղանակով։ Մրցույթին դիմած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment