Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի վարչական բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)
Վարչական բաժնի պետի հիմնական գործառույթները՝
1. Կազմակերպում է հիմնադրամին
ամրակցված անշարժ և շարժական գույքի հետ կապված գործընթացների իրականացումը։
2. Կազմակերպում է հիմնադրամի
ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման, տեխնիկական զննման,
ապահովագրության գործընթացները։
3. Կազմակերպում է հիմնադրամի
ավտոտրանսպորտային միջոցների ամրակցման, ապահովման, շահագործման, տեխնիկական
սպասարկման, վերանորոգման, ինչպես նաև օտարման գործընթացները:
4. Կազմակերպում է բենզինի և
դիզելային վառելիքի կտրոնների ստացման և տրամադրման գործընթացը։
5. Կազմակերպում է ավտոմեքենաները
շահագործող անձանց կողմից երթևեկության կանոնների խախտումների մասին ստացված
հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։
6․ Կազմակերպում է վարչական շենքեր պահպանման, սանիտարական
մաքրման, առկա գույքի պահպանման և տեխնիկական խնդիրների, ինչպես նաև հիմնադրամի
վարչական շենքերի շահագործման անվտանգության հետ կապված աշխատանքների
իրականացումը։
7.Կազմակերպության ղեկավարի
հանձնարարությամբ, ըստ անհրաժեշտության, այլ խմբագրական աշխատանքների
կատարում։
8. Կազմակերպում է հիմնադրամի
վարչական շենքեր ներս բերվող և դուրս տարվող գույքի նկատմամբ և հիմնադրամին
մատուցված կոմունալ ծառայությունների, գույքի և նյութական արժեքների խնայողաբար
օգտագործման նկատմամբ հսկողությունը։
9. Կազմակերպում է գույքի շարժի
վերաբերյալ տեղեկատվության համադրումը իրավասու ստորաբաժանման հետ:
10․ Կազմակերպում է աջակցությունը հիմնադրամի գույքի և
հիմնական միջոցների գույքագրման աշխատանքներին։
Նշված թափուր պաշտոնը
զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. Բարձրագույն կրթություն։
2․ Հինգ տարվա մասնագիտական
աշխատանքային ստաժ կամ կրթության ոլորտի հինգ տարվա
աշխատանքային ստաժ:
3.Իր
լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև
տրամաբանելու,տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
4․ Համակարգչով և
ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, թվայինացման
համակարգի տիրապետում /համացանց, Microsoft Windows, Microsoft Office/:
·
Դիմումների ընդունման ժամկետն է` 19.07.2024 – 25.07.2024 թթ.:
Ø Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ
բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
Մրցույթին
մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի
անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին
հավակնում է,
2) անձնագրի
պատճենը,
3)
ինքնակենսագրություն,
4) թափուր
աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային
ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի,
հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.07․ 2024թ.:
Մրցույթն
անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. հուլիսի 30-ին`
ժամը 1000-ից, Երևան,
Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00
հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment