«Իմ կյանքը համայնքում-5» ծրագրի ամփոփում


    

Օգոստոսի 24-25-ին  Ծաղկաձորի  «Լավա աղբյուր»ճամբարում տեղի է ունեցել «Իմ կյանքը համայնքում-5» աշակերտների փոխանակման ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ ԿԶՆԱԿ հիմնադարամն այս տարի ծրագիրն իրականացրել էապրիլ-մայիս ամիսներին, որին մասնակցել են 39 դպրոց՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, որոնցից ներգրավվել են 100 և ավելի սովորող։ Ծրագրի առանցքում է եղել  հայրենաճանաչությունը, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Ծրագրի ընթացքում սովորողները մեկ շաբաթ հյուրընկալվել են այլ համայնքում, կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում և բնակվել համայնքի ընտանիքներից մեկում։

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել  են ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը։ 

Ներկաները ողջունել և իրենց խոսքում կարևորել են ծրագրի արդիականությունը սովորողների տարբեր հմտությունների ձևավորման տեսանկյունից։ ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի նպատակը, արդյունքները և ազդեցությունները սովորողների սոցիալականացման, հայրենաճանաչության և արժեհամակարգի ձևավորման գործընթացի վրա։ Ծրագրի շրջանակում սովորողները, ապրելով տվյալ համայնքում, ծանոթացել են համայնքի կարևոր առանձնահատկություններին՝ կապված տեսարժան վայրերի, ավանդույթների, տոների, ծեսերի, խոհանոցի, բարբառի և այլնի հետ։ 

Ամփոփիչ միջոցառմանը  մասնակից 19 դպրոցների  սովորողները հանդես են եկել առանձին տաղավարներով՝ ներկայացնելով համայնքում ապրելու և սովորելու ընթացքում իրենց ձեռքբերումները, որոնք են՝  ինքնուրույն և որոշումներ կայացնելու, ինքնակազմակերպման և ինքնաճանաչման հմտությունները, հայ մշակույթի ու ընտանեկան ավանդույթները ներկայացնելու հմտությունները, հարգանքը սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերի կազմման հմտությունները։ Իսկ նույն դպրոցների տնօրենները   ներկայացրեցին ծրագրի արդյունավետ  իրականացման համար իրենց կողմից կիրառված մեխանիզմներն ու լուծումները։ 

Միջոցառմանը մասնակցել են նաև Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատտության սաները իրենց «Մեղու» նախագծով։ 

Ամփոփիչ միջոցառումն այս անգամ կազմակերպվել էր Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ջանքերով՝ ի դեմս տնօրեն Արմենուհի Ասատրյանի, ում ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից տրվել է շնորհակալագիր։ ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նաև Ծաղկաձորի  «Լավա աղբյուր»ճամբարի տնօրենությանը տարածքի տրամադրման համար և միջոցառմանը մասնակից դպրոցների տնօրեններին ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերոլու և ջանքեր ներդնելու համար՝ դպրոցներին փոխանցելով նաև  ուսուցանող խաղեր հիմնադրամի անունից։ Երկօրյա միջոցառումը հագեցած էր տարբեր ծրագրերով, իսկ միջոցառման հիմնական նպատակը սովորողների շփումներն ու համագործակցությունն էր։ 

Միջոցառման ավարտին ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը  և մասնակից դպրոցների տնօրենները քննարկել են ծրագրի արդյունքները և հանդես եկել առաջարկություններով, որոնք ծրագիրը կարող են դարձնել ավելի արդյունավետ և նպաստել ներառականությանը։ 

 

«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ-5» աշակերտների փոխանակման ծրագրին մասնակից դպրոցների ցանկ 

 

 

ԴՊՐՈՑ 

ՏՆՕՐԵՆ 

1 

Արագածոտնի մարզի Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոց 

Տաթևիկ Սարգսյան 

 

2 

Արագածոտնի մարզի Լեռնարոտի միջնակարգ դպրոց 

Արթուր Սահակյան 

3 

Արագածոտնի մարզի Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց 

Երազիկ Մեսրոպյան 

4 

Արարատի մարզի Այնթապի թիվ 1 միջնակարգ դպրոց 

Կարինե Ազիզյան 

Անժելա Եղոյան/ փոխարինող 

5 

Արարատի մարզի Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոց 

Ամալյա Գրիգորյան 

6 

Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց 

Հասմիկ Մայիլյան 

7 

Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոց 

Չինար Կարապետյան   

8 

Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոց 

Նարեկ Տոմիկյան 

9 

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց 

Ալիտա Գասպարյան 

 

10 

Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 1 հիմնական դպրոց 

Անժելա Պետրոսյան  

11 

Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 հիմնական դպրոց 

Վիոլետա Գրիգորյան 

12 

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց 

Նելլի   Հակոբյան  

13 

Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց 

Արմինե Դալլաքյան 

14 

Լոռու մարզի Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոց 

Աղասի Թովմասյան 

15 

Լոռու մարզի Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց 

Լուսինե Միքայելյան  

16 

Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց 

Արթուր Տաշչյան 

17 

Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոց 

Գոհար Հովհաննիսյան 

18 

Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոց 

Լիանա Գեղամյան 

19 

Կոտայքի մարզի Եղվարդի աոագ դպրոց 

Համեստ Մելիքյան 

20 

Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոց 

Գայանե Երանոսյան  

21 

Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոց 

Արմենուհի Ասատրյան 

22 

Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոց 

Էդվարդ Ավագյան 

23 

Կոտայքի մարզի Մրգաշենի միջնակարգ դպրոց 

Լալա Բադալյան 

24 

Կոտայքի մարզի Նոր Հաճնի ավագ դպրոց 

Կարինե Գևորգյան 

25 

Կոտայքի մարզի Քանաքեռավանի միջնակարգ դպրոց 

Գոհար Կարապետյան 

26 

Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց 

Ալիսա Մխիթարյան 

27 

Շիրակի մարզի Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց 

Հայաստան Հովհաննիսյան 

28 

Սյունիքի մարզի Կապանի թիվ 5 հիմնական դպրոց 

Սիրանուշ Հարությունյան 

29 

Սյունիքի մարզի Կապանի թիվ 9 ավագ դպրոց 

Արուս Միրզոյան 

30 

Սյունիքի մարզի Տաթևի միջնակարգ դպրոց 

Նելլի Պետրոսյան 

31 

Սյունիքի մարզի Խոտի միջնակարգ դպրոց 

Ալիսա Մինասյան 

32 

Սյունիքի մարզի Կապանի թիվ 7 հիմնական դպրոց 

Հովսեփյան Կարինե 

33 

Վայոց ձորի մարզիԳետափի միջնակարգ դպրոց 

Մայիս Նազարյան  

34 

Վայոց ձորի մարզի Գլաձորի միջնակարգ դպրոց 

Կարինե Կոստանյան 

35 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց   

Անուշ Թարվերդյան 

36 

Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջնակարգ դպրոց 

Արեգնազ Մկրտչյան 

37 

Տավուշի մարզի Աչաջրի միջնակարգ դպրոց 

Ստելլա Փիրումյան 

38 

Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոց 

Սվետլանա Ղուլարյան 

39 

Երևանի թիվ 97 ավագ դպրոց 

Արմինե Արշակյան 

 

Ուսուցիչների մասնագիտական զարգացման 

 բաժնի պետ՝ Ն.Սիրականյան 











 

Comments