«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը փորձագետների շտեմարանում ընդգրկված մասնագետների համար հայտարարում է «Բովանդակային մշակումներ իրականացնող»-ի մրցույթ

1.Փորձագետին  ներկայացվող պահանջներն են 


Գնահատման փորձագետի աշխատանքի հնարավոր ուղղությունները  

1)  «Գնահատման մեթոդաբանություն» ինքնաշխատ հեռավար ուսուցման դասընթացի համար 3-6-րդ մոդուլների մշակում և դասընթացների վարում:  

2) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործող գնահատման վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերի փորձաքննություն, եզրակացությունների և առաջարկների ներկայացում։ 

3) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործող գնահատման վերաբերյալ հայտորոշիչ, ձևավորող, ամփոփիչ թեստերի և գնահատման գործիքների նմուշների մշակում։  

2.Փորձագետը պետք է իմանա՝  

  • Հանրակրթության պետական չափորոշիչը 
  • Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը 
  • Առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը 
  • Սովորողների ուսումնառության արդյուքների գնահատման չափանիշները և մեթոդաբանությունը 


  • Դիմումների ընդունման ժամկետն է` 01.08.2024 – 07.08.2024 թթ.: 

  • Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։ 


3.Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝   

Հանձնաժողովի անունով գրավոր դիմում։ 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ hr@kznak.am-էլ․փոստին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07․08.2024թ.:  

Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, ս/թ. օգոստոսի 9-ին`  ժամը ժամը 1000-ից հեռավար եղանակով։ Մրցույթին դիմած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղում/։  

Լրացուցիչ տեղեկությունների համար

զանգահարել (033)57-21-00 հեռախոսահամարով,      

աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: 

 


Comments