Օգոստոսյան խորհրդակցություններ Լոռու մարզում

Շարունակվում են  2024-25 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունները։ Օգոստոսի 20-ին Լոռու մարզի Վանաձորի հ7 հիմնական դպրոցի տարբեր լսարաններում ԿԶՆԱԿ հիմնադրամի մի խումբ մասնագետներ տնօրենի տեղակալների և մեթոդմիավորման նախագահների համար պատրաստել էին նոր ուստարվա անելիքների փաթեթ, որոնք ներկայացվեցին առանձին-առանձին, որից հետո պատասխանեցին դպրոցների ներկայացուցիչների բազմապիսի հարցերին։ Տնօրենի տեղակալների առջև բացման խոսքով հանդես եկավ ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, որը շնորհավորեց բոլորին, ներկայացրեց ուսպլանի ձևավորման կարևոր դրույթները, ներքին վերահսկողության մեխանիզմների ներդրման շեշտադրումները։   

 

Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետները խոսեցին ՀՊՉ-ի եռամյա ներդրման ձեռքբերումների և դժվարությունների մասին, ուղենշեցին դպրոցների անելիքները։ Գնահատման բաժնի մասնագետները  ներկայացրին գնահատման մեթոդաբանությունը, խոսեցին գնահատման տեսակների և նրանց կիրառման պարբերականության, հնարների և թյուրըմբռնումների մասին, պատասխանեցին տնօրենի տեղակալների բարձրացրած հարցերին։ 

 

Խորհրդակցություններին ակտիվորեն մասնակցում էիննաև ՆՈՒՀ-երի մեթոդիստները, որոնց առջև հանդես եկավ ՀՊՉ-ի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետ Անահիտ Վիրաբյանը։ Նա խոսեց ՆՈՒՀ-երում չափորոշչի և ծրագրերի ներդրման, մենթորական վերապատրաստումների, ՆՈՒՀ-երում ներդրվող գնահատման համակարգի մասին։ 

 

ԿԶՆԱԿ-ը բոլոր ներկաների համար պատրաստել էր քյուարկոդերով աշխատող էջանշաններ, որտեղ զետեղված էին հանրակրթական դպրոցներին և ՆՈՒՀ-երի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ուսումնական նյութերը, ուղերձները և տեսաձայնագրություններ։  

Այցելությունները ընթացքի մեջ են, և հանդիպում-քննարկումներ են լինելու ՀՀ բոլոր մարզերում։  

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Շիրակի մարզում։ 

 





































Comments