Օգոստոսյան խորհրդակցություններ․ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում

     

Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսի 23-ին  Արմավիրի և Արագածոտնի մարզերի Արմավիրի հ5 և Աշտարակի հ․3 հիմնական դպրոցներում տեղի ունեցան 2024-25 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունները։  

Խորհրդակցությանը մասնակցում էին Արմավիրի և Արագածոտնի մարզերի  ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալներ և մեթոդմիավորման նախագահներ։ 

Տնօրենի տեղակալների առջև բացման խոսքով հանդես եկավ ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը, որը շնորհավորեց բոլորին, ներկայացրեց ուսպլանի ձևավորման կարևոր դրույթները, ներքին վերահսկողության մեխանիզմների ներդրման շեշտադրումները։   

 ԿԶՆԱԿ հիմնադրամի մի խումբ մասնագետներ տնօրենի տեղակալների և մեթոդմիավորման նախագահների համար պատրաստել էին նոր ուստարվա անելիքների փաթեթ, որը ներկայացվեց լսարանին, որից հետո պատասխանեցին դպրոցների ներկայացուցիչների բազմապիսի հարցերին։ Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետները խոսեցին ՀՊՉ-ի եռամյա ներդրման ձեռքբերումների և դժվարությունների մասին, ուղենշեցին դպրոցների անելիքները։ Գնահատման բաժնի մասնագետները  խոսեցին գնահատման մեթոդաբանության, գնահատման տեսակների, նրանց կիրառման պարբերականության, հնարների և թյուրըմբռնումների մասին, պատասխանեցին տնօրենի տեղակալների բարձրացրած հարցերին։ 

Խորհրդակցություններին ակտիվորեն մասնակցում էիննաև ՆՈՒՀ-երի մեթոդիստները, որոնց առջև հանդես եկավ ՀՊՉ-ի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետը։ Նա խոսեց ՆՈՒՀ-երում չափորոշչի և ծրագրերի ներդրման, մենթորական վերապատրաստումների, ՆՈՒՀ-երում ներդրվող գնահատման համակարգի մասին։ 

ԿԶՆԱԿ-ը բոլոր ներկաների համար պատրաստել էր քյուարկոդերով աշխատող էջանշաններ, որտեղ զետեղված էին հանրակրթական դպրոցներին և ՆՈՒՀ-երի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ուսումնական նյութերը, ուղերձները և տեսաձայնագրություններ։  

Այցելությունները ընթացքի մեջ են, և հանդիպում-քննարկումներ են լինելու ՀՀ բոլոր մարզերում։  

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին Սյունիքի մարզում։ 








Comments