«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը փորձագետների շտեմարանում ընդգրկված մասնագետների համար հայտարարում է տրված թեմաներով հետազոտական աշխատանքի ծրագրի մշակման և հետազոտության իրականացման մրցույթ
• «Ուսուցիչների՝ մասնագիտական զարգացման նկատմամբ ունեցած վերաբերմունքը,
վերապատրաստումների ազդեցությունը ուսուցիչների դասավանդման և սովորողների
ուսումնառության արդյունքների վրա»։
• «Ուսումնական նախագծերի, խմբակների և երկարօրյանի ազդեցությունը ՀՊՉ
վերջնարդյուքներին համապատասխան կարողությունների ձևավորման վրա»։
• «Գնահատման չափանիշների կիրառումը և դրա ազդեցությունը ՀՊՉ
վերջնարդյուքներին համապատասխան կարողությունների ձևավորման վրա»։
• «ՆԴ հաստատություններում նոր չափորոշիչների ներդրման ընթացքը»։
Փորձագետը պետք է՝
• մշակի հետազոտության ծրագիրը,
• կազմակերպի հետազոտության իրականացումը,
• իրականացնի արդյունքների վերլուծություն:
Փորձագետը պետք է իմանա՝
• Հետազոտության ծրագրի կառուցվածքը և մեթոդները
Յուրաքանչյուր բաժնի մոդուլի ստեղծման համար տրվում է առավելագույնը հինգ օր։
Փորձագետի հիմնավոր առաջարկության հիման վրա աշխատանքը ավարտելու համար կարող
է տրվել լրացուցիչ մեկ օր։
Դիմումների ընդունման ժամկետն է` 05․08․2024-11․08․2024 թթ.:
➢ Աշխատանքային պայմանագիրը գործելու է որոշակի ժամկետով։
Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝
Հանձնաժողովի անունով գրավոր դիմում։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային
փոստի միջոցով՝ hr@kznak.am-էլ․փոստին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11․08․2024թ.:
Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, ս/թ. օգոստոսի 13-ին հեռավար եղանակով։ Մրցույթին դիմած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղում/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-00 հեռախոսահամարով,
աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment