«ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑ

 

Օգոստոսի 28-ին մեկնարկեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ստեղծված «ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ինքնաշխատ դասըթացը, որը նախատեսված է տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների համար։  

ԿԶՆԱԿ հիմնադրամը, կարևորելով Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում  ընկած «Սովորել սովորելու» կարողունակության մաս կազմող սովորողների՝ ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորելն ու աշխատելը, իմացածի և չիմացածի սահմանների ճանաչումը, ինքնակազմակերպումն ու ժամանակի արդյունավետ կառավարման հմտության ձևավորումը և հրամայական համարելով տարրական դասարաններում սովորողների ինքնուրույնության ձևավորումը, կազմակերպեց «ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ինքնաշխատ դասըթացը` նպատակ ունենալով դասընթացն ուսումնասիրող ուսուցիչներին ծանոթացնել «Ինքնուրույն սովորելու հմտությունների» բնութագրիչներին, վերջիններիս բաղադրիչներին և բնութագրիչների դիտարկման գործիքին ու լրացման ձևին։  

      


Դասընթացին մասնակցեցին ՀՀ տարբեր մարզերի ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներ։ Դասընթացն այժմ շարունակում են իրականացնել մենթոր ուսուցիչները տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների համար։ 

Հանրակրթության պետական չափորոշչի 

և ուսումնական ծրագրերի բաժինի մասնագետ

Ռուզան Կոստանյան





Comments