
«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակը
ԿԶՆԱԿ հիմնադրամը հերթական անգամ հայտարարում է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի մեկնարկը:
Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։
Ծրագիրը կնպաստի երեխաների միջև սոցիալականացմանը, հայրենիքի ճանաչողությանը: Տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացման արդյունքում կընդլայնվեն նրանց աշխարհճանաչողությունն ու արժեհամակարգը։
Հյուրընկալող դպրոցներում կիրականացվեն նախագծային ծրագրեր, կգործեն խմբակներ, որոնց կմասնակցեն հյուրընկալած աշակերտները.
Հայրենագիտության նախագծերի մշակում (պարտադիր է բոլոր մասնակիցների համար)
Ըստ հյուրընկալող դպրոցի հնարավորությունների.
Ազգային երգ ու պարի ուսուցում
Տարբեր առարկաների օլիմպիական խմբակներ
«Արմաթ» լաբորատորիաներ
Ծրագրի ավարտին․
Աշակերտների մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին
տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից:
Աշակերտները կարժևորեն սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում:
Մասնակցությունը.
Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են.
Մեկ շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում:
Կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում:
Բնակվել համայնքի ընտանիքներից մեկում:
Աշակերտների ընտրությունը կկատարվի ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած և ընտրված դպրոցների և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից:
Ծրագրին մասնակցելու համար դպրոցների գրանցման վերջնաժամկետը՝ 07.10.2024թ.: Գրանցվել հետևյալ հղումով:
Համայնքներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝ 2024թ. հոկտեմբերի 14-18-ը:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամ
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Comments
Post a Comment