ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ԺՄԿ» ԴԱՍԸՆԹԱՑ

 

Սույն թվականի օգոստոսի 26-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում առցանց ձևաչափով մեկնարկեց «Ժողովրդավարական մշակույթի կարողունակություններ/ԺՄԿ» վերապատրաստման դասընթացը։  

Նպատակ ունենալով զարգացնել  Հանրակրթության պետական չափորոշչի առանցքային կարողունակություններից «Ժողովրդավարական» կարողունակությունը՝ ԿԶՆԱԿ հիմնադրամը կազմակերպեց  Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարական մշակույթի և միջմշակութային երկխոսության համար պահանջվող կարողունակությունների մոդել»-ի ուսումնասիրության վերապատրաստման դասընթաց։ 

Վերապատրաստման ընթացքում  մանկավարժական համակազմին  ներկայացվեց «Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների  մոդել»-ի 20 կարողունակությունները, դրանց բաղադրիչները/ արժեքներ, վերաբերմունք, հմտություններ,  գիտելիք և քննադատական ըմբռնում/ և դրանց միջև առկա հարաբերությունները։ Ակնկալվում էր, որ  մասնակիցները կարժևորեն  ժողովրդավարական  մշակույթի, միջմշակութային երկխոսության,   այլոց արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի տարածման կարևորությունը, կկարողանան գործուն մասնակցություն ունենալ ժողովրդավարության մշակույթի տարածման և մշակութապես բազմազան ժողովրդավարական հասարակությունում  այլոց հետ միասին խաղաղ ապրելու  գործընթացներին, կկարողանան կրթական նորարարություններին համահունչ, բազմակողմանի և թափանցիկ, համակարգված մոտեցում ցուցաբերել ժողովրդավարական մշակույթի անհրաժեշտ կարողունակությունների  ուսուցման, ուսումնառության ու գնահատման, կրթության համակարգերում դրանց ներդրման ուղղությամբ։ 

Դասընթացին մասնակցեցին ՀՀ տարբեր մարզերի ուսումնական հաստատությունների ուսուցիչներ, փոխտնօրեններ և տնօրեններ։ Մասնակիցներից ընտրվեցին մենթորներ՝ շարունակելու  դասընթացի կազմակերպումը կլաստերային ձևաչափով։ 

 

Հանրակրթության պետական չափորոշչի  

և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետ 

Լիանա Զոհրաբյան 

 






 

 

  

 

 

Comments