Մեկնարկել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացացման բաժնի կողմից մշակված «Մշակութային բազմազանություն» խորագրով ծրագիրը։
Ծրագրի նպատակը մշակութային բազմազանության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ձևավորումն է՝ կրթական գործընթացին ազգային փոքրամասնությունների մասնակցության ապահովմամբ։ Ծրագրի խնդիրներն են՝ տարբեր ձևաչափերով միջոցառումների պլանավորումը, իրականացումը և ամփոփումը՝ ազգային փոքրամասնությունների ներգրավմամբ։ Ծրագիրը նախաըեսված է հանրակրթական բոլոր դպրոցների հաամար։ Ծրագրի ավարտին՝
- ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողները կզարգացնեն իրենց մշակութային ճանաչողությունը և կդրսևորեն հարգանք տարբեր մշակույթների նկատմամբ․
- Ազգային փոքրամասնություններին պատկանող սովորողները ավելի կինտեգրվեն կրթական համակարգում․
- Կբարձրանա համերաշխության և համագործակցության մակարդակը տարբեր ազգությունների սովորողների միջև՝ նպաստելով Հայաստանում մշակութային բազմազանության զարգացմանը և խթանելով փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայր ձևավորելու գործընթացը․
- Հանրակրթական դպրոցների ուսուցիչները հնարավորություն կունենան զարգացնել իրենց հմտությունները և փորձը՝ տարբեր մշակույթների ուսումնասիրության ոլորտում, իսկ ազգային փոքրամասնությունների ուսուցիչները հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվել միջոցառումներում և նպաստել իրենց ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը։
Առաջին փուլում ծրագրում ներգրավվել են մասնավորապես Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ազգային փոքրամասնությունների սովորողներ ունեցող դպրոցները։
Հոկտեմբերի 22-ին և 23-ին ծրագրի շրջանակում իրականացված հանդիպումներին մասնակիցներին ներկայացվեց ծրագրի նպատակը, խնդիրները, ակնկալվող արդյունքները, իրականացման ձևաչափերը և ժամկետները։ Հանդիպումներին մասնակցել են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 175 դպրոցների տնօրեններ և ՄԿԱ գծով փոխտնօրեններ։
Comments
Post a Comment