Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի՝ նախադպրոցական կրթական ծրագրերի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)
1․ Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի՝ նախադպրոցական կրթական ծրագրերի ծրագրերի մասնագետի պաշտոնային պարտականույթնները՝
Ø Նախադպրոցական կրթական ծրագրերի մասնագետը մշակում
է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության
1) տարեկան աշխատանքային պլանի կառուցվածքի
նախագիծ, գործող նախագծի լրամշակման առաջարկություններ.
2) տարեկան աշխատանքային գնահատման
չափանիշներ, գործող չափանիշների լրամշակման առաջարկություններ․
3) կառավարման և ղեկավարման ռազմավարություններ,
դրանց վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ․
4) ուսումնական պլանների նախագծեր
համապատասխան` կրթական ծրագրերի իրականացման և կրթական գործընթացի կազմակերպման չափորոշչի
պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան.
5) կրթության պետական կառավարման լիազորված
մարմնի հանձնարարականների կատարումը ապահովող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների
կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
6) նախադպրոցական կրթական ծրագրեր
իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանի, տարիֆիկացիայի, հաստիքային
ցուցակի ու ծախսերի նախահաշվի մշակման և դրանք պետական լիազոր մարմնին ներկայացնելու
կատարումը նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները
ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
7) աշխատողների աշխատանքային պարտականությունները,
նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար պայմանների ստեղծման մեթոդական ուղեցույցներ,
աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման
ծրագրեր և մոդուլներ.
8) աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը
խրախուսելու և խթանելու եղանակները նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների
կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
9) կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական
մթնոլորտ, ինչպես նաև կրթության կառավարման լիազորված մարմնի, կրթության կառավարման
տարածքային և տեղական մարմինների հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու աշխատանքները
նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները
ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
10)ֆինանսատնտեսական հաշվետվություն, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ
տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտ մշակելու մեթոդական ուղեցույցներ,
աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման
ծրագրեր և մոդուլներ.
11) սովորողների համակազմը ձևավորելու, նրանց սոցիալական պաշտպանվածությունը, օրինական
իրավունքները և շահերը պաշտպանելու աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցներ,
աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման
ծրագրեր և մոդուլներ.
12)մանկավարժական խորհրդի ղեկավարման, հաստատության ծնողական, հոգաբարձուների, աշակերտական
և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ խորհրդակցական մարմիններին աջակցության
աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և
ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
13) կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված
պահանջների կատարման հսկողության աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների
կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ․
14)ներկայացնում է առաջարկություն մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու
մասին և համակարգում է բաժնի փորձագետների աշխատանքը:
Ø Բաժնի մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող
ընդհանրական պահանջները՝
1) բաժնի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա.
- «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին»
օրենքները, հանրակրթության պետական չափորոշիչը։
- բաժնի մասնագետի պաշտոնն
զբաղեցնողը պետք է կարողանա մշակել և ուղղորդել հիմնադրամի ռազմավարական և մարտավարական
ծրագրերով իրականցվող հետազոտությունները։
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև
պահանջվում է՝
1) Բարձրագույն
կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
2) Վերջին
տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական, մասնագիտական աշխատանքի,
կրթության կառավարման ոլորտի կամ կրթության բնագավառում առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային
ստաժ։
3)
Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel,
PowerPoint)։
4)
Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Ø Դիմումների ընդունման ժամկետն է` 22.10.2024 – 31.10.2024 թթ.:
Ø Աշխատավարձի չափը՝ 240,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
3․ Մրցույթին
մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր
դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի
պատճենը,
3)
ինքնակենսագրություն,
4) թափուր
աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային
ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի,
հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ
պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի
Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով
(hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն
է` 31.10․ 2024թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և
հարցազրույց ս/թ. նոյեմբերի 5-ին` ժամը 1015-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով,
աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment