Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի վարչական բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Վարչական բաժնի պետի հիմնական
գործառույթները՝
1. Կազմակերպում է հիմնադրամին
ամրակցված անշարժ և շարժական գույքի հետ կապված գործընթացները։
2․ Կազմակերպում է վարչական շենքի պահպանման, սանիտարական մաքրման, առկա գույքի պահպանման և տեխնիկական խնդիրների, ինչպես նաև հիմնադրամի վարչական շենքի շահագործման անվտանգության հետ կապված աշխատանքները։
3. Կազմակերպում է հիմնադրամի վարչական շենք ներս բերվող և դուրս տարվող գույքի նկատմամբ և հիմնադրամին մատուցված կոմունալ ծառայությունների, գույքի և նյութական արժեքների խնայողաբար օգտագործման նկատմամբ հսկողությունը։
4. Կազմակերպում է գույքի շարժի վերաբերյալ տեղեկատվության համադրումը իրավասու ստորաբաժանման հետ:
5․ Կազմակերպում է հիմնադրամի գույքի և հիմնական միջոցների գույքագրման աշխատանքները։
6․Կազմակերպում է վարչական բաժնի աշխատանքների պլանավորումը, վերահսկումը և վարչական բաժնի այլ աշխատանքային գործընթացները։
7․Կատարում է կազմակերպության
ղեկավարի հանձնարարությամբ, ըստ անհրաժեշտության այլ խմբագրական աշխատանքներ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու
համար պահանջվում է՝
1. Բարձրագույն կրթություն։
2․ Հինգ տարվա
աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման բնագավառում արտադրանքի
հաշվառման գործունեության հինգ տարվա
աշխատանքային ստաժ:
3.Իր լիազորությունների հետ կապված
իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու,տարբեր
իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
4․ Համակարգչով և ժամանակակից այլ
տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, թվայինացման համակարգի տիրապետում /համացանց, Microsoft Windows, Microsoft Office/:
·
Դիմումների ընդունման ժամկետն է` 22.10.2024
– 31.10.2024 թթ.:
Ø Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
Մրցույթին
մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր
դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու
համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող
պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց
առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները`
Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6)
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով
(էլ. փոստ՝ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`
31.10․ 2024թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով`
փաստաթղթային և հարցազրույց ս/թ. նոյեմբերի 5-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67
հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին
մինչև ժամը 18:00:
Comments
Post a Comment