Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


Բաժնի պետը պատասխանատու է նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության իրականացման համար

 Բաժնի պետն ապահովում է՝

1)Ուսումնական հաստատությունների կառավարման և ղեկավարման ռազմավարությունների մշակման և վերապատրաստումների իրականացումը.

2)ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի, գնահատման չափանիշների և համապատասխան մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքների կատարումը.

3)ուսումնական հաստատության ուսումնական պլանների նախագծերի, դրանց վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակման աշխատանքնեի կատարումը

4)կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ նախարարություն) հանձնարարականով ուսումնական հաստատությունների կառավարմանն աջակցող մեթոդական ուղեցույցների մշակման և դրանց վերաբերյալ վերապատրաստումների իրականացումը

5)     մանկավարժական աշխատողների աշխատանքային պարտականությունները, նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար պայմանների ստեղծման մեթոդների և ռազմավարությունների մշակման աշխատանքների իրականացումը

6) աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը խրախուսելու և խթանելու եղանակները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդների և ռազմավարությունների մշակումը

7)  սովորողների իրավունքները և շահերը պաշտպանելու աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակումը

8)մանկավարժական խորհրդի ղեկավարման, հաստատության ծնողական, հոգաբարձուների, աշակերտական և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ խորհրդակցական մարմիններին աջակցության աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակումը

9)      ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման հսկողության աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցների, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրերի և մոդուլների մշակումը:

 2. Բաժնի պետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝

1) բաժնի պետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները և «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, Հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կառավարմանը վերաբերող նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը և այլ փաստաթղթեր:

3. Որակավորման պահանջները՝

1)բաժնի պետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական, մասնագիտական աշխատանքի, կրթության կառավարման ոլորտի կամ կրթության բագավառում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Ø  Դիմումների ընդունման ժամկետն է` 22.10.2024 – 31.10.2024 թթ.:

Ø  Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

   6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

          Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 31.10 2024թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. նոյեմբերի 5-ին`  ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:




 

 

 

Comments