Սեմինար։ Ներդպրոցական վերահսկողության պլանի մշակում


Ուսումնական գործընթացի իրականացումը պահանջում է պլանավորում։ Օգոստոս ամսին դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդին է ներկայացնում «Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան աշխատանքային պլանը»։ Այդ պլանը ներառում է ներդպրոցական վերահսկողության պլանը։

Ներդպրոցական վերահսկողությունը հնարավորություն է տալիս գնահատել ուսումնադաստիարակչական գործընթացը և պլանավորել գրանցված թերությունների վերացմանը ուղղված աշխատանքներ։

Սեմինարի նպատակն է դպրոցի տնօրեններին և տնօրենի տեղակալներին ներկայացնել ներդպրոցական վերահսկողության (ՆԴՎ) մեթոդները և ձևերը, օգնել դպրոցի տնօրենին կազմել ՆԴՎ պլան և իրականացնել պլանավորված գործողությունները։

ԿՏԱԿ-ի հետ համագործակցելով մշակվել է ՆԴՎ պլանի վարման էլեկտրոնային հարթակ։ Այն տնօրենին հնարավորություն կտա ՆԴՎ պլանը գրանցել հարթակում ըստ շաբաթների։ 

Սեմինարին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով։

Comments