Հարգելի գործընկերներ
Արդեն երկրորդ տարին է, որ հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվում է հանրապետության դպրոցներում։ Ներդրման արդյունքում բացահայտվել են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։
Մինչև ՀՊՉ փոփոխությունների մշակումը առաջարկում եմ պատասխանել հարցաթերթիկի հարցերին։ Հարցաթերթիկում դուք ընտրում եք ՀՊՉ երկու բաժին, որ կարծում եք փոփոխության կարիք ունի, Ձեր աշխատանքային փորձից բերում եք օրինականեր, որոնք ապացուցում են ՀՊՉ փոփոխության անհրաժեշտությունը, ներկայացնում եք փոփոխված տարբերակը և գրում, թե այն ինչ ազդեցություն կունենա մեր կրթական համակարգի վրա։
Ձեր առաջարկությունները շատ կարևոր են։
Հարցման արդյունքները վերլուծելուց հետո առաջարկություններ ներկայացրած գործընկերների հետ կկազմակերպվեն քննարկումներ։
Խոսքս վերաբերում է ներկայիս գնահատման համակարգին. ընդամենը մեկ ու կես ամիս չկա ինչ գրավորային գնահատումը հաստատվել է, արդեն ակնհայտ նկատվում է , որ չգնահատվելով աշակերտը կորցրել է ուսման նկատմամբ ցանկությունը և միայն գրավոր գնահատումով իջնում է նույնիսկ ամենալավ աշակերտի գնահատականը:Մի թե սա է մեր նպատակը:
ReplyDelete