Հանդիպում-քննարկում առարկայական չափորոշչի և ծրագրերի բեռնաթափման շուրջ

ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով  ԿԶՆԱԿ հիմնադրամը ձեռնամուխ է եղել առարկայական չափորոշչի և ծրագրերի բեռնաթափման աշխատանքներին։ 

Աշխատանքների և նրանց ժամկետների հստակեցման նպատակով ԿԶՆԱԿ հիմնադրամում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։30-ին, տեղի ունեցավ հանդիպում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա Սվաջյանի, հանրակրթության վարչության պետ ԹՍարգսյանի, բաժնի պետ Ա Լալազարյանի, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա Թորոսյանի հետ։ 

Հանդիպմանը մասնակցում էին ընտրված փորձագետներ, ԿԶՆԱԿ-ի աշխատակիցներվերջիններս համակարգում են բեռնաթափման գործընթացը իրենց ոլորտի առարկայադաշտում։  

ԱՍվաջյանը ներկայացրեց նախարարության մոտեցումները, իսկ փորձագետները բարձրացրին հարցեր, որոնք լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն առաջացրին։ 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առնվազն 2 շաբաթը մեկ հանդիպել համակարգողների հետ, քննարկել աշխատանքի ընթացքը, հստակեցնել հաջորդ քայլերը։ 







Comments