Առկա վերապատրաստումներ

 «ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ», «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» և  «ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

 

Սթ նոյեմբերի 20-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Առարկայական ծրագիրը կիրառության մեջ», «Ժողովրդավարական մշակույթի կարողունակություններ» և  «Ինքնուրույն սովորելու հմտություններ» թեմաներով սեմինարներ՝  Արարատի մարզի տարբեր համայնքների դպրոցների ուսուցիչների, ուսուցչի օգնականների համար։

Սեմինարները վարում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉՈՒԾ բաժնի պետ՝ Գայանե Մկրտչյանը «Առարկայական ծրագիրը կիրառության մեջ» թեմայով, նույն բաժնի մասնագետներ Կարինե Ավետիսյանը՝ ««Բնագիտություն 10» դասընթացի դասավանդումն ըստ նոր չափորոշչի»,  Ռուզան Կոստանյանը՝ «Ինքնուրույն սովորելու հմտություններ»,  Լիանա Զոհրաբյանը՝ «Ժողովրդավարական մշակույթի կարողունակություններ», Մարիամ Պետրոսյանը՝ ««Կերպարվեստ» ծրագիրը կիրառության մեջ», Մարիամ Սարգսյանը՝ «Մաթեմատիկայի դասավանդման առանձնահատկությունները» թեմաներով, Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ Գայանե Թադևոսյանը՝ ««Երաժշտություն» առարկայի նոր ծրագրերը», Հետազոտությունների բաժնի մասնագետ Գառնիկ Սահակյանը՝ «Պատմություն առարկայի շրջանակում իրականացվող նախագծային  ուսուցումը 10-րդ դասարանում» թեմաներով։

Խոսնակներից  յուրաքանչյուրի լսարանում ներկա էին 23-30 մասնակից, սեմինարները տևեցին 2-ական ակադեմիական ժամ/120ր/։ Սեմինարների ընթացքում քննարկվեցին բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք վերոնշյալ թեմաների շրջանակում էին։

Մասնագետները խոսեցին ծրագրերում կատարվող փոփոխությունների, նախագծային աշխատանքների կազմակերպման, վերջնարդյունքներից բխող դասավանդման մասին։ Հանդիպումներն անցան գործնական միջավայրում, քննարկումների կառուցողական մթնոլորտում։ Հնչեցին մի շարք առաջարկներ, որոնք անպայման կքննարկվեն ԿԶՆԱԿ-ում, և բոլոր հարցերին կտվի պատասխան։

Առաջիկայում պլանավորվում է սեմինարների այս շարքն իրականացնել  ՀՀ բոլոր մարզերում։

Հանրակրթության պետական չափորոշչի և 

ուսումնական ծրագրերի բաժնի պետ՝ Գայանե Մկրտչյան  


 

 

Comments