ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Նոյեմբերի 27-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում  տեղի ունեցավ հանդիպում Մելանյա Դավթյանի հետ, որը հեղինակել է մեծանուն քանդակագործ Խորեն Տեր-Հարությանին նվիրված գիրքը՝ «Խորենի հետ, Խորենի մասին» վերնագրով։ 

Հեղինակը ներկաներին պատմեց քանդակագործի անցած դժվարին ուղու մասին, Խարբերդի Աշոտավան գյուղում անցկացրած մանկության տարիների, թուրքական կոտորածների, տեղահանության մասին։ 

Քանդակագործը անկախությունից հետո վերադարձել է հայրենիք իր ստեղծագործությունների հետ, և այժմ դրանք պահվում են Էջմիածնում իր անունը կրող թանգարանում։ 

Խորեն Տեր-Հարությանը իրավամբ արժանացել է հայրենիքի արժանավոր զավակը կոչվելու  մեծ պատվին։ 

Մելանյա Դավթյանը պատասխանեց ներկաների հնչեցրած բոլոր հարցերին և վերջում իր հեղինակած գիրքը նվիրեց ներկաներին։ 







Comments