ԱՌԿԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ




ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժինը շարունակում է իր մարզային այցելությունները՝ «ՀՊՉ-ն և առարկայական ծրագրերը կիրառության մեջ» թեմայի շրջանակներում։

Դեկտեմբերի 9-ին մեր հերթական այցելությունը Արագածոտնի մարզ էր։ Ապարանի հ 2 հիմնական դպրոցում հավաքվել էին մարզի 250-ից ավելի տարբեր առարկաների ուսուցիչներ և դասղեկներ՝ ծանոթանալու ՀՊՉ-ին, առարկայական ծրագրերի կառուցվածքին, ժողովրդավարական մշակույթի կարողունակություններին, նրանց ներդրմանը ուսումնական գործընթացում։

Դասընթացի ժամանակ անդրադարձ կատարվեց ՀՊՉ-ի և  առարկայական ծրագրերի կիրառմանը փորձարկվող դասարաններում: Ուսուցիչները ներկայացրեցին փորձարկման ընթացքում առաջացած խնդիրները, դժվարությունները, դժգոհեցին դասարանների տեխնիկական հնարավորություններից, նշեցին նաև ձեռքբերումները:

Հանդիպումներն անցան կառուցողական մթնոլորտում, մասնագետները պատասխանեցին բարձրացված տարբեր հարցերի, հնչեցրին առաջարկություններ։

 

Հանրակրթության պետական չափորոշչի

և  ուսումնական ծրագրերի բաժին

 







Comments