«Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչն ու նախադպրոցական հիմնական ծրագրերը կիրառության մեջ» թեմայով առկա սեմինարների շարք
Սույն թվականի դեկտեմբեր ամսին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության
պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետներ Աննա Ամիրջանյանի
և Անահիտ Վիրաբյանի կողմից Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում իրականացվեցին
առկա սեմինարներ՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչն ու
նախադպրոցական հիմնական ծրագրերը կիրառության մեջ» թեմայով։
Սեմինարների նպատակն էր՝ զարգացնել մասնակիցների
մասնագիտական հմտությունները, ապահովել շարունակական կրթություն։
Սեմինարների ընթացքում կիրառվեցին T-աձև աղյուսակ, քառաբաժան մեթոդները։ Մասնակիցների հետ իրականացվեց
գործնական աշխատանք՝ թեմատիկ պարապմունքի պլանավորում։
Արմավիրի մարզում սեմինարին մասնակցեց 70 մասնակից։
Սեմինարին ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի 5 մենթոր՝ ներառյալ Արմավիրի մարզի երկու
մենթոր ՆՈՒՀ-երի տնօրեններ։
Արագածոտնի մարզում սեմինարին մասնակցեց 66 մասնակից։ Սեմինարին
ներկա էր ԿԶՆԱԿ հիմնադրամի 1 մենթոր։
Կոտայքի մարզում սեմինարի մասնակիցները թվով 46-ն էին։
Սեմինարներն անցան շատ ջերմ և կառուցողական մթնոլորտում։
Հանդիպումների ավարտին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները պատասխանեցին մասնակիցներին հուզող բազմաբնույթ հարցերին։
Comments
Post a Comment