«Ներդպրոցական վերահսկողություն(ՆԴՎ), Ուսպլան, Չափորոշչի պահանջների կատարումը ՆԴՎ-ի միջոցով» թեմայով առկա սեմինար Արագածոտնի մարզում
Ս․թ․ նոյեմբերի 26-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի տնօրենների հետ առկա ձևաչափով իրականացվեց «Ներդպրոցական վերահսկողություն(ՆԴՎ), Ուսպլան, Չափորոշչի պահանջների կատարումը ՆԴՎ-ի միջոցով» թեմաներով սեմինար։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ա․ Թորոսյանը, խոսեց ներդպրոցական վերահսկողության կարևորության մասին որպես դպրոցում իրականացվող ներքին գնահատման և վերահսկման գործընթաց՝ շեշտադրելով կրթական որակի բարելավումն ու ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը։
Ընդգծելով տնօրենների դերը ՆԴՎ-ի իրականացման գործընթացում՝ առաջարկեց մշտադիտարկման միջոցով իրականացնել ընդհանուր առաջադիմության և ուսումնական գործընթացի արդյունավետության պարբերական ստուգում, խնդիրների հայտնաբերում և ժամանակին միջոցառումների ձեռնարկում՝ դրանց լուծման ուղղությամբ:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի մասնագետ Ա. Հովսեփյանը ներկայացրեց հանրակրթական ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պլանների մշակման և ԴԿՏ համակարգ ներբեռնման հետ կապված խնդիրները։ Տնօրեններին ներկայացրեց դպրոցների կողմից մշակված 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պլանների կազմման հետ կապված հիմնական թերությունները՝ ըստ ուսումնական պլանի պետական պարտադիր դպրոցական և անհատական բաղադրիչների։ Վերլուծեց ուսումնական հաստատությունների կողմից թույլ տրված հիմնական սխալները, դրանց պատճառները։
Առանձին անդրադարձ կատարեց 10-րդ դասարանի ուսումնական պլաններում արձանագրված խնդիրներին։ Խոսեց առանձին գործող ավագ դպրոցների 11-12-րդ դասարանների ուսպլանների թերությունների մասին։ Ներկայացրեց 2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում մշակվող ուսումնական պլաններում առաջին կիսամյակում մշակված ուսպլանների թերություններից խուսափելու մոտեցումները։
Հանրակրության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի ՀՊՉ մասնագետ Լ․ Զոհրաբյանը և Ռ․ Կոստանյանը ներկայացրեցին «Հանրակրթության պետական չափորոշչի պահանջների կատարումը ՆԴՎ-ի միջոցով» թեման։ Կարևորելով կարողունակահեն կրթությունը՝ մասնակիցներին ծանոթացրեցին հանրակրթության պետական չափորոշչի(ՀՊՉ) պահանջների կատարումը ապահովելու համար կիրառվող ներդպրոցական վերահսկողության մեթոդներին ու գործիքներին: Ներկայացրեցին համակարգված մոտեցումներ, որոնք կաջակցեն հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին ճիշտ պլանավորել և իրականացնել վերահսկողության գործընթացներ՝ հիմնվելով դպրոցի արդեն վեր հանված կարիքների վրա։ Շեշտադրեցին կրթական յուրաքանչյուր աստիճանում համագործակցային միջավայրի ձևավորման կարևորությունը՝ ժողովրդավար մոտեցումներով ՀՊՉ պահանջների կատարումն ապահովելու համար։
Comments
Post a Comment