«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը շարունակվում է Երևանի դպրոցներում

 

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը շարունակվում է Երևանի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներում: 

Ս. թ. դեկտեմբերի 9 - 13-ը ծրագրի շրջանակում անցկացված սեմինարներին մասնակցել են հ.հ. 89, 90, 91, 191, 174, 113 դպրոցների թվով 76 դասվարներ: 

Սովորողների կարդալու կարողությունների զարգացմանն ուղղված ժամանակակից մեթոդները, զույգային աշխատանքի կազմակերպման մոտեցումները, գեղարվեստական երկի շուրջ աշխատանքի արդյունավետ ձևերը հարստացրին ուսուցիչների մեթոդական զինանոցը: Դպրոցները ստացան սովորողների կարդալու տեխնիկան ստուգելու համար նախատեսված փաթեթը, դպրոցում ընթերցանության խթանմանն ուղղված ուղեցույցներ, որոնք ավելի կազմակերպված ու նպատակային կդարձնեն ուսուցիչների աշխատանքը:  

Հարազատ մնալով «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի ձևաչափին՝ առկա հանդիպումներին կհաջորդեն առցանց քննարկումները՝ ուղղված սովորողների կարդալու տեխնիկայի ցուցանիշների բարելավմանը, վարչական շրջանի հարևան դպրոցների միջև կապը և ընթերցանության շուրջ համագործակցությունը ակտիվացնելու նպատակով: 

 

Աստղիկ Բալայան

ԿԶՆԱԿ-ի գնահատման մեթոդաբանության մշակման և 

մշտադիտարկման բաժնի մասնի մասնագետ   







 

Comments