Նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուներին տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին հաղորդակից դարձնելու նպատակով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, 2024 թվականին տեղի է ունենալու աշխատաժողով:
«Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի ուղերձը բոլոր շահառուներին հասանելի դարձնելու նպատակով՝ այն իրականացվելու է երկու փուլով: Մարզային փուլը կայացավ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13.00-17.00-ին: Մարզային փուլի անցկացման պատասխանատու հանդիսանում էին Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները: Ամփոփիչ փուլը կկայանա Երևանում դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09.30-18.00-ին:
Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուն «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամն է:
Ստորև տեղադրվում է աշխատաժողովի ամփոփիչ փուլի օրակարգը և մասնակիցների գրանցման հղումը:
Comments
Post a Comment