Ֆրանսերենի վերապատրաստումներ

Վերջերս ԿԶՆԱԿ հիմադրամում հյուրընկալվել էին Ֆրանսերենի խթանումը Հայաստանում  Լեզվաբանական համագործակցության ծրագրի ղեկավար Քրիստին Մոերման, ֆրանսերենի բաժնի, France Education International, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան  ներկայացուցիչներ Քսավիե Ղիշարը, Դոմինիկ Վեսը և Լուսիլ Բուսքենը։

Հանդիպմանը  մասնակցում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը, ԿԳՄՍՆ  Հանրակրթության վարչության Հանրակրթական արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Խաչատրյանը, Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, ՈՒՄԶ բաժնի պետ Նարինե Սիրականյանը։

Հանդիպման նպատակն էր՝

  • Համապատասխանեցնել FEI ծրագրի մոդուլների և հավաստագրող մոդուլների բովանդակությունը։ 
  • Նախապատրաստել 2025 թվականի հունիսին ֆրանսերենի բոլոր ուսուցիչների առաջին 10-օրյա վերապատրաստման դասընթացի կազմակերպումը։ 
  • Աշխատել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման երկարաժամկետ ծրագրի վրա։
  • Մշակել և թարմացնել ֆրանսերենի ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստը ։

Հանդիպման ավարտին «Ֆրանսերենի դասավանդում Հայաստանում  France Education International» առաքելություն ծրագրի ղեկավար Քրիստին Մոերման նշեց, որ շատ կարևոր են նման համագործակցությունները Հայաստանի հետ։ Այս պիլոտային ծրագրի նպատակն է   օժանդակել ՀՀ կառավարությանը, ինչպես նաև խթանել Ֆրանսերենի զարգացումը  Հայաստանում։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում  ՀՀ տարբեր մարզերից  ընտրված թվով 40 Ֆրանսերենի ուսուցիչներ մասնակցել են վերապատրաստումներին, որոնցից ընտրվելու են 25-ը՝ որպես մենթոր ուսուցիչներ։   

Ծրագրի շրջանակում վերապատրաստված Ֆրանսերենի ուսուցիչները պետք է տիրապետեն մշակված 9 մոդուլներին, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ծրագիրը լինելու է շարունակական, 3 տարվա ընթացքում պետք է վերապատրաստվեն շուրջ  289 ֆրանսերենի ուսուցիչներ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։  










Comments