Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Գործադիր տնօրենի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնային պարտականույթնները՝  

1) Ապահովում և կրում է պատասխանատվություն հիմնադրամի նպատակների, կանոնադրությամբ սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար։ 

2) Կազմակերպում և վերահսկում է հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիք գործունեությունը, վերլուծում դրանց արդյունքները։ Ներկայացնում է առաջարկություններ ստորաբաժանումների գործունեության կատարելագործման ուղղությամբ։ 

3) Աջակցում է հիմնադրամի աշխատակիցների (մասնագետների) մասնագիտական զարգացմանը։ 

4) Հիմնադրամի  գործադիր տնօրենի հետ համատեղ իրականացնում է աշխատանքների ղեկավարումը, ապահովում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հանձնարարությունների կատարումը։ 

5) Պատասխանատու է հիմնադրամի բովանդակային գործունեության արդյունավետության ապահովման համար։ 

6) Գործադիր տնօրենի հանձնարարությամբ կազմակերպում է կրթության զարգացման պետական ծրագրերից բխող փորձաքննության և մոնիթորինգի  աշխատանքները։ 

7) Իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ գրություններ։ 

8) Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է կենտրոնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր։ 

9) Համակարգում է կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթների նախագծերի մշակման աշխատանքները: 

10) Ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ ոլորտին առընչվող համապատասխան մարմիններում։ 

11)Կատարում է պաշտոնից բխող  գործադիր տնօրենի այլ հանձնարարականներ։ 

2. Տնօրենի տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝ 

1) տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները և ընդգրկված են տնօրենի վերապատրաստման հարցաշարերում` 

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կառավարմանը վերաբերող կրթության կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` նախարարություն) համապատասխան նորմատիվ ակտերը և այլ փաստաթղթեր, 

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, գիտության և պրակտիկայի ժամանակակից նվաճումները. 

 

2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝ 

1Բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։ 

2Վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական, մասնագիտական աշխատանքի, կրթության կառավարման ոլորտի կամ կրթության բնագավառում  առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ։ 

3Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։ 

4Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: 

 

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 14.01.2025 – 22.01.2025 թթ.: 

  • Աշխատավարձի չափը՝ 396,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները: 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` 

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է, 

2) անձնագրի պատճենը, 

3) ինքնակենսագրություն, 

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), 

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը, 

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են      զինգրքույկ։ 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (lusinestepanyan@emis.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.012025թ.: 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. հունվարի 27-ին`ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։  

Լրացուցիչտեղեկություններիհամար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: 



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Comments